armenpress.am Իրանի պաշտպանական արդյունաբերությունն ընդլայնում է սպառազինության կարևորագույն տեսակների արտադրությունը և առաջնահերթ ուշադրություն դարձնում հրթիռային համակարգերին ու ծովային բազավորման միջոցներին: Tasnim գործակալությունը հաղորդում է, որ այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար, բրիգադի գեներալ Մաջիդ Էբնոլռեզան:
Նրա խոսքով՝ ներկայում պաշտպանական ձեռնարկություններում սպառազինության արտադրության գծերն աշխատում են «ավելի ակտիվ, քան երբևէ»։
Նա նաև հայտարարել է, որ ռազմավարական պաշտպանական օբյեկտներին հասցված ամերիկյան հարվածները չեն կարողացել կանգնեցնել իրանական զենքի արտադրությունը։
Ավելի վաղ Պենտագոնը բազմիցս հայտարարել էր, որ Իրանի պաշտպանական արդյունաբերական բազան զգալի չափով վնասվել է, իսկ բալիստիկ հրթիռների արտադրության նրա ներուժը՝ փաստացի ոչնչացվել։