Ուկրաինական դրոնները հարվածել են Պենզայում Wildberries-ի պահեստին, մեկ մարդ է վիրավորվել | azatutyun.am

Ուկրաինական դրոնները հարվածել են Պենզայում Wildberries-ի պահեստին, մեկ մարդ է վիրավորվել | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինական անօդաչուները գիշերը հարվածել են ռուսական Wildberries ընկերության՝ Պենզայի մարզում գտնվող լոգիստիկ կենտրոնին, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի Թաման նավահանգստին։

Պենզայի մարզպետ Օլեգ Մելնիչենկոյի տվյալներով՝ Wildberries-ի պահեստի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ վիրավորվել է, մոտ 200 աշխատակից տարհանվել է։ Պահեստի տարածքում հրդեհ է բռնկվել, դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու փրկարարները։

Astra-ի հաղորդմամբ՝ Մաստինովկա գյուղում գտնվող համալիրը խոշոր բաշխիչ կենտրոն է և սպասարկում է Ռուսաստանի Մերձվոլգյան դաշնային շրջանը։

Ուկրաինական մոնիթորինգային ալիքները նաև հայտնում են Թամանի նավահանգստի վրա հարձակման մասին։ Ըստ «Крымский ветер»-ի՝ հրդեհներ են բռնկվել «Տամաննեֆտեգազ» խոշոր նավթալցման համալիրի տարածքում։

Տեղացիները հայտնել են նաև Ուդմուրտիայի Սարապուլ քաղաքում Wildberries-ի պահեստի վրա հարձակման մասին, սակայն այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում երկրի տարբեր շրջաններում, բռնակցված Ղրիմի, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի տարածքում խոցվել է 258 ուկրաինական անօդաչու։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն