shantnews.am Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում հուլիսի 30-ին տեղի կունենան պատասխան հանդիպումները:
Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կընդունի մոլդովական «Զիմբրուին»: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։
Երևանի «Փյունիկը» որակավորման երկրորդ փուլում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կհյուրընկալի հունգարական «Դեբրեցենին»: Հունգարիայում «Փյունիկը» պարտվել էր նվազագույն՝ 0-1 հաշվով։
Իսկ Երևանի «Ալաշկերտը» Ռումինիայի Կլուժ Նապոկա քաղաքում կմրցի «ՉՖՌ Կլուժի» հետ: Երևանում, առաջին խաղում, գրանցվել էր 1-1 հաշիվը։