Կասեցվել է «88 սուպերմարկետ»-ում գործող հացաբուլկեղենի արտադրամասի աշխատանքը | factor.am

Կասեցվել է «88 սուպերմարկետ»-ում գործող հացաբուլկեղենի արտադրամասի աշխատանքը

ՍԱՏՄ-ն կասեցրել է Երևանի Արշակունյաց 52/52 հասցեում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ պահանջների խախտումների պատճառով։ Ընկերությանը ժամկետ է տրվել թերությունները վերացնելու և արտադրամասը օրենսդրական պահանջներին համապատասխանեցնելու համար։

ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Երևանում Արշակունյաց 52/52 հասցեում «88 սուպերմարկետ»-ում գործող «ՆՆ Հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը:

Իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրամասն աշխատում է իրավական ակտերով սահմանված պահանջների խախտումներով։Մասնավորապես՝արտադրամասի պատերն ունեցել են վնասված հատվածներ, մակերևույթը պատված չի եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,առաստաղներն ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,բացվ ող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից, եղել են վնասված և կոռոզիայի ենթարկված հատվածներ․սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթները, դարակաշարերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:

«ՆՆ Հոլդինգ» ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և հացի արտադրամասը համապատասխանեցնել օրենսդրությ ան պահանջներին:Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն