Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ վարչապետի կողմից այսօր բարձրաձայնված ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը ընթացք է տրվել։
Հիշեցնենք, որ դեռեւս 2025 թ. օգոստոսին վարչապետի որոշմամբ Լիպարիտ Դրմեյանն ազատվել էր վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։
Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Խոսում էին, թե ՀԷՑ-ի սեփականատերերը, կալուգացին (նկատի ունի Սամվել Կարապետյանին՝ խմբ.) արբիտրաժում հաղթել է։ Պարզվեց, որ այս շենքում իրենք մարդ ունեին (հավանաբար նկատի ունի վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին՝ խմբ.), մենք իրեն այստեղից դուրս հրավիրեցինք։
Դա կոռուպցիա չի՞, որևէ մեկը հետաքննե՞լ է այդ մարդու գործունեությունը, նա գրություն էր գրել, ինչի հիման վրա աղմուկ էր բարձրացել։ 1 ամսից էլ գնաց ու հայտնվեց «եռագլուխ կուսակցության» պոչում (նկատի ունի «Միասնության թևեր» կուսակցույթունում՝ խմբ.)»։