1lurer.am Վոլգոգրադի Wildberries-ի պահեստներից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։
«Հրշեջ խմբերը դեպքի վայրում են։ Նախնական տվյալներով` վիրավորներ չկան»,- հայտնել է ընկերությունը իր Telegram ալիքում հրապարակված գրառման մեջ։
Ընկերությունը հավելել է, որ պատվերները ստացվում և առաքվում են այլ կետերում։
Ուրբաթ առավոտյան Վոլգոգրադի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Նահանգապետ Անդրեյ Բոչարովի խոսքով՝ հինգ մարդ վիրավորվել և հոսպիտալացվել է։ Վնասվել է երկու տուն, իսկ վառելիքաէներգետիկ ոլորտի արդյունաբերական օբյեկտում հրդեհ է բռնկվել։