Ստամբուլում կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել է Ուսքյուդարի կին քաղաքապետը | news.am

Ստամբուլում կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել է Ուսքյուդարի կին քաղաքապետը | news.am

news.am Ստամբուլի Ուսքյուդարի ձերբակալված քաղաքապետ Սինեմ Դեդեթաշը եւ եւս 5 անձ տեղափոխվել են դատարան։

Թուրքական T24 կայքի փոխանցմամբ մեկ օր առաջ ձերբակալված Ուսքյուդարի ընդդիմադիր կին քաղաքապետն ու որոշ պաշտոնյաներ մեղադրվում են կաշառքի դիմաց մի թույլտվություններ տալու մեջ։

Մեղադրանքի հիմքերից է կապալառուներից մեկի խոստովանությունը, թե իբր ինքը շոկոլադե տուփի մեջ քաղաքապետի հետ կապի մեջ գտնվող անձին փոխանցել է 300 հազար դոլար կաշառք։

Ընդդիմադիր գործիչները չեն հավատում մեղադրանքին եւ պնդում են, որ իշխանությունները քաղաքական բռնաճնշումների են ենթարկում ընդդիմադիր քաղաքապետերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն