Կասեցվել է սուրճի վերամշակման արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ | shantnews.am

Կասեցվել է սուրճի վերամշակման արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները «Կաֆե Դյու Բրազիլ» ՍՊ ընկերությանը պատկանող սուրճի վերամշակման (բովման, աղացման) արտադրամասում (ք․ Երևան, Բագրատունյաց փողոց) իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:

Այսպես՝
– արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանող նյութերից,
– առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն