azatutyun.am Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նախօրեին հայտարարել է, որ հարվածել է երկու նավթատար լցանավերի, որոնք ԱՄՆ զինված ուժերի «օդային ուղեկցությամբ» փորձել են անցնել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցով։
ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ «լցանավերի ընթացքը կանգնեցվել է, ևս չորս նավթատար արագ փոխել են ուղղությունը և վերադարձել իրենց նախկին դիրքեր»։
Երկու օր առաջ իրանական կողմը ևս թիրախավորել էր նեղուցով անցնելու փորձ անող երկու նավթատար նավ, որոնցից մեկում հրդեհ էր բռնկվել։