Լիպարիտ Դրմեյանը հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ. պահանջում է հերքել զրպարտությունը | arm.sputniknews.ru

Լիպարիտ Դրմեյանը հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ. պահանջում է հերքել զրպարտությունը | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար, «Միասնության թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանը զրպարտության համար հայցադիմում ներկայացրեց ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

Հուլիսի 30-ին ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում։ Ակնարկելով Դրմեյանին` նա ասել էր, որ Սամվել Կարապետյանի կառավարած ՀԷՑ-ը աղբյուր է ունեցել կառավարությունում։

Sputnik Արմենիային ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ ընթացք են տվել վարչապետի հայտարարությանը։

«Մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցված հայտարարություններն իրականությանը չհամապատասխող էին և ունեին իմ պատիվն ու արժանապատվությունն արատավորող բնույթ, ուստի ես որոշել եմ իմ իրավունքները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համաձայն, պաշտպանել դատական կարգով։ Հայց եմ ներկայացրել զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պարտավորեցնելու մասին»,- ասաց Դրմեյանը։

Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է բոլոր այն արտահայտություններին, որոնք վերաբերում էին արբիտրաժային վարույթի ընթացքում իր պարտականությունները կատարելուն, շահերի բախում ունենալուն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն