Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն, ըստ Դոնալդ Թրամփի, հնարավոր է փոխզիջումների միջոցով | armenpress.am

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն, ըստ Դոնալդ Թրամփի, հնարավոր է փոխզիջումների միջոցով | armenpress.am

armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 31-ին հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է փոխզիջումների գնան՝ լուծելու նրանց միջև արդեն չորս տարի շարունակվող հակամարտությունը։ Այս մասին նա լրագրողներին հայտնել է Քեմփ Դեյվիդում։

«Կարծում եմ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է համաձայնագիր կնքել։ Կարծում եմ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է համաձայնագիր կնքել։ Ոչ ոք չի ցանկանում զիջումների դիմել, բայց համաձայնության հասնելու համար նրանք երկուսն էլ ստիպված են լինելու գնալ զիջումների»,- ասել է Թրամփը։

Թրամփը նաև խոստովանել է, որ նախկինում կարծում էր, թե հեշտ կլինի լուծել այս ճգնաժամը, սակայն իրականությունը բոլորովին այլ էր։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն