ՀԾԿՀ նախագահը այցելել է «Երևանի ՋԷԿ». քննարկվել են էներգաբլոկի ներկայիս հնարավորությունները | factor.am

ՀԾԿՀ նախագահը այցելել է «Երևանի ՋԷԿ». քննարկվել են էներգաբլոկի ներկայիս հնարավորությունները | factor.am

Հուլիսի 31-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակիցները նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ իրականացրել են աշխատանքային շրջայց «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկում։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից։

«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի տնօրենի ուղեկցությամբ Հանձնաժողովի աշխատակիցները ծանոթացել են հիմնական սարքավորումներին, այդ թվում վերջին վթարավերականգնողական աշխատանքներին, դիտարկել ընթացիկ շահագործման ռեժիմների բնութագրիչ պարամետրերը։

Շրջայցի ընթացքում քննարկվել են էներգաբլոկի ներկայիս հնարավորությունները, կանգառագործարկման խնդիրները և դրանց հետ կապված անհրաժեշտ ներդրումները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն