azatutyun.am Ռուսաստանն այսօր վաղ առավոտյան բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին: Կիևի իշխանությունների փոխանցմամբ՝ առնվազն 9 մարդ է զոհվել, 30-ը, այդ թվում՝ 4 երեխա, վիրավորվել, մասամբ փլուզված շենքի փլատակներում մարդիկ կան:
«Պայթյուններ քաղաքում: Կիևը բալիստիկ հարձակման տակ է: Մնացեք ծածկի տակ», – Տելեգրամում գրել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:
Reuters-ի փոխանցմամբ՝ Կիևի բնակիչները հայտնել են մեկ տասնյակից ավելի պայթյունների մասին, որոնք լսվել են ամբողջ քաղաքից:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում