Իրաքը և Թուրքիան պայմանավորվել են մեծացնել նավթի արտահանումը խողովակաշարով՝ շրջանցելով Պարսից ծոցի ռիսկերը | news.am

Իրաքը և Թուրքիան պայմանավորվել են մեծացնել նավթի արտահանումը խողովակաշարով՝ շրջանցելով Պարսից ծոցի ռիսկերը | news.am

news.am Իրաքը և Թուրքիան ստորագրել են համաձայնագիր թուրքական միջերկրածովյան Ջեյհան նավահանգիստ տանող Քիրքուք-Ջեյհան նավթատարով իրաքյան նավթի մատակարարումները մեծացնելու մասին։ Այս կերպ Բաղդադը հույս ունի դիվերսիֆիկացնել արտահանման երթուղիները և նվազեցնել կախվածությունը Հորմուզի նեղուցով ծովային փոխադրումներից, հայտնել է Associated Press-ը։

Պայմանավորվածության համաձայն, որի գործողության ժամկետը մեկ տարի է, խողովակաշարով նախատեսվում է արտահանել օրական առնվազն 750 հազար բարել նավթ։ Զուգահեռաբար կողմերը մտադիր են պատրաստել համագործակցության ավելի լայն համաձայնագիր՝ էներգետիկայի, էլեկտրաէներգետիկայի և ջրային ռեսուրսների ոլորտներում։

Որոշումն ընդունվել է Հորմուզի նեղուցում նավագնացության խափանումների ֆոնին՝ փետրվարին ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի սկսվելուց հետո։ Մինչ հակամարտությունը Իրաքն օրական արտահանում էր մոտ 3,5 մլն բարել նավթ, ընդ որում՝ մատակարարումների հիմնական մասը կատարվում էր երկրի հարավային տերմինալներով՝ Պարսից ծոցում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն