news.am Առնվազն հինգ մարդ զոհվել է, ևս 41 ուղևոր և անձնակազմի անդամ շարունակում են համարվել անհետ կորած Ինդոնեզիայի Մադուրա կղզու մոտ գտնվող ուղևորատար լաստանավում բռնկված հրդեհից հետո, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկրի Ազգային որոնողափրկարարական գործակալությանը։
Գերատեսչության տվյալներով, նավի վրա գտնվել է 271 մարդ։ Կիրակի օրվա դրությամբ փրկարարներին հաջողվել է տարհանել 225 ուղևորի և անձնակազմի անդամների։ Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է։
Լաստանավը Սուրաբայա քաղաքից՝ Արևելյան Ճավա նահանգից, ուղևորվում էր դեպի Մակասար՝ Հարավային Սուլավեսի նահանգի վարչական կենտրոն։ Հրդեհը բռնկվել է կիրակի առավոտյան, սակայն դրա պատճառները դեռևս չեն պարզվել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում