azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսօր կեսօրից հետո ԱՄՆ-Իրան բանակցություններ են տեղի ունենալու՝ չմանրամասնելով, սակայն, թե որտե՞ղ և ո՞ւմ մասնակցությամբ են նախատեսվում դրանք։
Լրագրողի հարցին, թե ո՞րն է գործարք կնքելու Վաշինգտոնի վերջնաժամկետը, Թրամփը ուղիղ պատասխան չի տվել։ Նա նշել է․ «Կնախընտրեի՞ գործարք կնքել։ Ես նպատակ չունեմ մարդկանց սպանել, քանի որ մարդիկ մահանում են, շատ մարդիկ են մահանում, և մենք դա չենք ուզում»։
Լարվածության որոշակի թուլացմանը նախորդել էր օրեր տևած ԱՄՆ-Իրան նոր հարձակումների մասին սպառնալիքների փոխանակումը։ Հարվածների աշխարհագրությունը նախորդ շաբաթ տարածվել էր նաև Կարմիր ծովում։ Թիրախավորվել էր Եգիպտոսի միջերկրածովյան օբյեկտներից մեկը։
Թրամփը շաբաթ ուշ երեկոյան հայտարարեց, որ չեղարկում է Իրանի դեմ նոր հարձակումը, քանի դեռ հնարավոր է արագ գործարք ձեռք բերել Իրանի միջուկային հավակնությունները կասեցնելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու վերաբերյալ։
Միևնույն ժամանակ, Թրամփը դարձյալ սպառնացել էր՝ շեշտելով, որ «ԱՄՆ-ն կազմ-պատրաստ է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ կռվելու»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում