Անօդաչու թռչող սարքերը կրկին գրոհել են Wildberries-ի պահեստներից մեկի վրա | armenpress.am

Անօդաչու թռչող սարքերը կրկին գրոհել են Wildberries-ի պահեստներից մեկի վրա | armenpress.am

armenpress.am ՌԴ Վլադիմիրի մարզի ղեկավար Ալեքսանդր Ավդեևը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարձակման թիրախ է դարձել մարզի պահեստային համալիրներից մեկը։

«Սոբինսկի շրջանում ԱԹՍ-ն հարձակվել է պահեստային համալիրի վրա։ Կան ավերածություններ, հրդեհ է բռնկվել։ Մարդիկ տարհանվել են», – օգոստոսի 3-ի առավոտյան Max-ի իր ալիքում գրել է Ավդեևը։

Նահանգապետը նշել է, որ մարզում շարունակում է պահպանվել անօդաչու սարքերի վտանգը և բնակիչներին կոչ է արել պահպանել անվտանգության միջոցները։

Wildberries-Russ ընկերության մամուլի ծառայությունն էլ հայտնել է, որ Վլադիմիրի մարզում գտնվող ընկերության լոգիստիկ օբյեկտում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։

«Դեպքի վայրում աշխատում են հրշեջ ջոկատները։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ընկերության տեղեկացմամբ՝ մարդիկ տարհանվել են։

Հաղորդագրության համաձայն՝ Wildberries-Russ-ը վերակազմավորել է իր լոգիստիկ շղթաները, և մատակարարումների ընդունումն ու պատվերների առաքումն իրականացվում են ընկերության այլ օբյեկտների միջոցով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն