Ծառուկյանից ամեն ինչ խլում են, որ «Արարատ» անունը հանեն ընկերություններից. Ագնեսա Խամոյան | arm.sputniknews.ru

Ագնեսա Խամոյանը ԱԺ ամբիոնից ՔՊ-ին մեղադրեց «մանդատագողության» մեջ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մանդատագող է։ Այսօր խորհրդարանում ԱԺ նախագահի ընտրության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ հավելելով, որ ՔՊ-ն որևէ կապ չունի ժողովրդավարության հետ, թեպետ դրա մասին ամենաբարձրն է խոսում։

«Դուք ժողովրդավարության հետ կապ ունեք այնքան, որքան ընդդիմության վրա հարձակվող կարմիր բերետավորը՝ դիվանագիտական արվեստի հետ»,– ասաց Խամոյանը։
Պատգամավորի խոսքով՝ իշխանությունները ոչ միայն գողացել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայները, այլև այսօր ունեզրկում են կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Միևնույն ժամանակ Խամոյանը հայտարարեց, թե կասկած ունի, որ Ծառուկյանին ունեզրկում են զուտ նրա համար, որ ընկերությունների անվանումների մեջ կա «Արարատ» անունը։

«Նկատե՞լ եք, որ այդ մարդն Արարատ անունով ինչ ունի, հիմա վերցնում են։ Վստահ եմ արդեն, որ ունեցվածքը չէ հարցը, այլ այդ ցուցանակները՝ «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ, «Արարատցեմենտ»․ երևի զուտ այս ցուցանակները հանելն է հարցը։ Մերօրյա, ինչպես պնդում է այս իշխանությունը, «իրական Հայաստանում», երբ ցուցանակը փոխում ես, դառնում է օրինական։ «Մուլտի Վելնեսը», որ իշխանությունները խլեցին ու իրենց ցուցանակը կպցրեցին, շինությունը, որն իբրև անօրինական էր, դարձավ օրինական»,– շարունակեց Խամոյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն