pastinfo.am Ռուբեն Ռուբինյանի եղբայրը, ում ես բնականաբար չեմ ճանաչում, հավանաբար, լավ էլ մասնագետ է, նշանակվել է «Ամիո» բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ, բիզնես զարգացման գլխավոր տնօրեն։
Առաջին հայացքից ի՞նչ մի խնդիր կա։ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը նշանակվել է բանկում կարևոր պաշտոնի, ամբողջ հարցն այն է, որ «Ամիո» բանկի 25%-ը պատկանում է կառավարությանը։ Այս մասին ԱԺ-ում ասաց Աննա Գրիգորյանը։
«Այն բանից հետո, երբ կառավարությունը 25% մասնաբաժին է ձեռք բերում «Ամիո» բանկում, այդ պահից հետո է, որ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը նշանակվում է տվյալ բանկում բարձրաստիճան պաշտոնյա։
Ռուբեն Ռուբինյանի եղբայրը նաև հանդիսանում է «Վիվա Արմենիա»-ի կառավարման մարմնի անդամ։ Էլի, առաջին հայացքից ի՞նչ խնդիր կա, որ, բայց խնդիր կա, ամբողջ խնդիրն այն է, որ «Viva Armenia»-ում կառավարությունը ունի 20% մասնաբաժին։ Եվ այն գործարքից հետո, երբ «Վիվա ՄՏՍ»-ը վաճառվում է և «Վիվա Արմենիա» է դառնում, և կառավարությունը այնտեղ 20% է ձեռք բերում՝ դրանից հետո Ռուբեն Ռուբինյանի եղբայրը, հարգարժան Լևոն Ռուբինյանը նշանակվում է այնտեղ պաշտոնի։ Սա ձեզ մոտ որևէ հարց չի՞ առաջացնում, քաղաքական հովանավորչության խնդիր չե՞ք տեսնում։
Պարոն Ռուբինյան, դուք պետք է այս ամբիոնից ասեք, թե ոնց է ստացվել, որ ձեր եղբայրը նման աննախադեպ հաջողություններ է գնացում այն կազմակերպություններում, որտեղ կառավարությունը որոշակի մասնաբաժին է ձեռք բերում»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում