9-րդ գումարման Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքները: Քննարկվում է ՀՀ ազգային ժողովի նախագահի պաշտոնում միակ թեկնածուի՝ ՔՊ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը իր ելույթում հայտարարեց, որ դաշինքը չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ, գաղտնի քվեարկությանը: Խմբակցության պատգամավորները նաև չէին գրանցվել նիստին:
Իսկ ընդդմիադիր մյուս ուժը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբինյանի թեկնածությանը: Այդ մասին իր ելույթում հայտնեց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը խմբակցության անունից ելույթ ունենալիս հայտարարեց, որ ՔՊ-ն ինչպես միաձայն առաջադրել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում, այնպես էլ միաձայն քվեարկելու է նրա թեկնածության օգտին:
Հիշեցնենք, որ երեկ մեկնարկել է 9-րդ գումարման ԱԺ անդրանիկ նստաշրջանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Ռուբեն Ռուբինյանին։ Վերջինս իր ելույթում երեկ առաջարկել է «խորհրդարանը դարձնել սուր, բայց բարեկիրթ, մարդկային պարկեշտության սահմանները չհատող քննարկումների տեղ»: