factor.am Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ հանգստավայրի մոտակայքում գտնվող Արխիպո-Օսիպովկա գյուղի լողափում օգոստոսի 3-ին անօդաչու թռչող սարքի անկման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին հայտնել է նահանգապետ Վենիամին Կոնդրատևը, գրում է Current time-ը։
«Վիրավորների թիվը ներկայում հասել է շուրջ 40-ի, որոնցից 17-ը տեղափոխվել են Գելենջիկի, Տուապսեի շրջանի և Գորյաչի Կլյուչի բժշկական հաստատություններ: Նրանք ստանում են անհրաժեշտ բոլոր օգնությունները»,- նշել է նա:
Ռուսաստանի առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովն ավելի վաղ հայտնել էր, որ 4 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, հոսպիտալացվել են ծանր վիճակում։
Astra-ն հրապարակել է անօդաչուի վթարի տեսանյութը և լուսանկար։ Դրանցում երևում է, թե ինչպես է ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքն ընկնում լողափին, որտեղ այդ պահին շատ հանգստացողներ կան։ Տեսախցիկից լսվում են կրակոցների ձայներ, որոնք տեղելագրամ ալիքը նույնականացնում է հակաօդային պաշտպանության աշխատանքի հետ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում