Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ | factor.am

Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է մի խումբ անձանց կողմից ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի մասով։

Քննչական կոմիտեից հատնում են, որ Չալաբյանը օտարերկրյա պետության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նրանց դրդել է ծառայողական դիրքն ու ազդեցությունն օգտագործել՝ այդ երկրում աշխատող Հայաստանի քաղաքացիներին Հայաստան ուղարկելու և «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու նպատակով։

«Քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցանք կատարած անձը և հսկող դատախազի որոշմամբ Ա․Չ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն):

Ա․Չ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Նրա վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- նշված է ՔԿ հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն