Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարում է 2026 թվականին կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու մրցույթ։
Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Մրցույթն անցկացվում է կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերի ստեղծման նպատակով՝ խաղարկային, վավերագրական և անիմացիոն անվանակարգերում:
ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցության ընդհանուր բյուջեն կազմում է ավելի քան 272 մլն ՀՀ դրամ։
Կարճամետրաժ ֆիլմերի համար նախատեսված պետական ֆինանսավորման մասնաբաժինը կազմում է 35 տոկոս՝ շուրջ 95 մլն ՀՀ դրամ:
Մրցույթի պայմանները՝ այստեղ։
Լիամետրաժ ֆիլմերի համար նախատեսված պետական ֆինանսավորման մասնաբաժինը կազմում է 65 տոկոս՝ շոջրջ 177 մլն ՀՀ դրամ:
Մրցույթի պայմանները՝ այստեղ։
Հայտերն ընդունվում են հայտարարության հրապարակմանը հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում:
Միաժամանակ, Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարում է անկախ մասնագետների տվյալների շտեմարանի համալրման բաց կանչ։ Մրցութային կարգով ընտրված գնահատող փորձագետները կարող են ընդգրկվել ժյուրիի կազմում:
Մասնակցության պայմանները՝ այստեղ։
Անկախ մասնագետների հայտերի ընդունման վերջնաժամկետ չի սահմանվում: