azatutyun.am Իրանը չի հանդուրժի ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շարունակական շրջափակումը և պատասխան քայլեր կձեռնարկի, որոնց հետևանքով կտուժի ամերիկյան զինուժը, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։
«Եթե շրջափակումը շարունակվի, ամերիկյան նավերն ու ուժերը լուրջ ռիսկերի կբախվեն և զոհեր կլինեն», – X-ում գրել է Ռեզային։
«ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը, հակառակ դեպքում մենք չենք հանդուրժի սա։ Մենք երբեք թույլ չենք տա, որ երկրորդ միջանցք բացվի Հորմուզի նեղուցում»,- նշել է իրանցի պաշտոնյան։
ԱՄՆ-ն իրանական նավահանգիստների շրջափակումը վերսկսեց հուլիսին մի քանի օր անց այն բանից հետո, երբ հունիսին չեղյալ հայտարարվեց Թեհրանի և Վաշինգտոնի միջև նեղուցի վերահսկողության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։
ԱՄՆ զինված ուժերը հայտնել է, որ այդ պահից ի վեր փոխել է առնվազն 44 նավի ուղղությունը, շարքից հանել է երկու և գրավել երկու նավ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում