«Սասունցի Դավիթ» կայարանի տարածքում անհայտ անձի կողմից հարձակման ենթարկված բլոգերը դիմել է ոստիկանություն

«Սասունցի Դավիթ» կայարանի տարածքում անհայտ անձի կողմից հարձակման ենթարկված բլոգերը դիմել է ոստիկանություն

Բլոգեր Նարե Հովսեփյանը երեկ իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ «Սասունցի Դավիթ» կայարանի տարածքում անհայտ անձը հարձակվել է իր վրա, գցել գետնին և գողացել պայուսակը, որի մեջ եղել են համակարգիչ, դրամապանակ և անձնական այլ իրեր:

Նարեի խոսքով՝ ինքը վեր է կացել, վազել նրա հետևից, ինչից հետո տվյալ անձը պայուսակից վերցրել է դրամապանակը, մնացած իրերը գցել գետնին ու փախել:

Հարձակման հետևանքով Նարե Հովսեփյանը մարմնական վնասվածներ է ստացել:

Ավելի ուշ Նարեն դիմել է Ոստիկանություն, և երեկ ոստիկանությունը կատարել է դեպքի վայրի զննություն:

Այս պահին դեպքի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չկա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն