Բերդում գործող լցակայանը շուրջ 415 մլն դրամի հարկ չի վճարել․ ՔԿ–ում վարույթ է նախաձեռնվել | arm.sputniknews.ru

Բերդում գործող լցակայանը շուրջ 415 մլն դրամի հարկ չի վճարել․ ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել

Տավուշի մարզի Բերդ համայնքում հեղուկ գազի, բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը շուրջ 415 մլն դրամ հարկ չի վճարել։ Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

Ձեռք են բերվել և հետազոտվել են ընկերության գործունեության վերաբերյալ տվյալները, այդ թվում` ներքին հաշվառման և սևագիր փաստաթղթերը: Տվյալները համադրվել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա՝ նույն ժամանակաշրջաններին վերաբերող, ընկերության կողմից ներկայացված հարկային հաշվարկների տվյալների հետ:

Պարզվել է, որ 2021-2026թթ-ի ընթացքում ձևավորված հասույթից թերհայտարարագրվել է շուրջ 1,3 մլրդ դրամ, ինչի արդյունքում էլ առանձնապես խոշոր չափերի հարկեր չեն հաշվարկվել։

Փաստի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կոմիտեն հորդորում է տնտեսվարողներին գործել թափանցիկ, իսկ գնորդներին՝ մշտապես պահանջել ՀԴՄ կտրոններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն