Հայտնի են Չեմպիոնների լիգայի բոլոր մասնակիցները | factor.am

Հայտնի են Չեմպիոնների լիգայի բոլոր մասնակիցները | factor.am

factor.am Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում ավարտվել են որակավորման փուլի վերջին խաղերը և հայտնի են դարձել հիմնական փուլի բոլոր՝ 36 մասնակիցները:

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային» որակավորման երրորդ փուլում հաղթած սովենական «Ցելյեն» լրացուցիչ ժամանակում 1:2 հաշվով պարտվել է Բրատիսլավայի «Սլովանին», որի կազում հանդես է գալիս Տիգրան Բարսեղյանը: Հայաստանի հավաքականի նախկին հարձակվողը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու փոխարինվել է 73-րդ րոպեին։

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 27-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։

Չեմպիոնների լիգայի բոլոր մասնակիցները

  • Անգլիա. «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Մանչեսթեր Յունայթեդ», «Ասթոն Վիլա»,
  • Իսպանիա. «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ», «Աթլետիկո Մադրիդ», «Վիլյառեալ», «Բետիս»
  • Իտալիա. «Ինտեր», «Նապոլի», «Ռոմա», «Կոմո»
  • Գերմանիա. «Բավարիա», «Բորուսիա Դորտմունդ», «Լայպցիգ», «Շտուտգարտ»
  • Ֆրանսիա. ՊՍԺ, «Լանս», «Լիլ»
  • Պորտուգալիա. «Պորտու», «Սպորտինգ»
  • Նիդերլանդներ. ՊՍՎ, «Ֆեյենորդ»
  • Նորվեգիա. «Բուդյո-Գլիմտ», «Վիկինգ»
  • Թուրքիա. «Գալաթասարայ», «Ֆեներբահչե»
  • Սլովակիա. «Սլովան»
  • Բելգիա. «Բրյուգե»
  • Հունաստան. ԱԵԿ
  • Չեխիա. «Սլավիա»
  • Ուկրաինա. «Շախտյոր»
  • Ավստրիա. ԼԱՍԿ
  • Ադրբեջան. «Սաբահ»

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն