«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Հայկ Կոնջորյանին ընտրելու քվեարկությանը | armenpress.am

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Հայկ Կոնջորյանին ընտրելու քվեարկությանը | armenpress.am

armenpress.am «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Հայկ Կոնջորյանի ընտրության քվեարկությանը։

Այս մասին Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Հայկ Կոնջորյանի թեկնածությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

«Հայաստան» դաշինքը չէր մասնակցել նաև Ռուբեն Ռուբինյանին Ազգային ժողովի նախագահ ընտրելու քվեարկությանը, որը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն