azatutyun.am Թուրքիան կոչ է անում Մոսկվային և Կիևին ապահովել իրեն պատկանող առևտրային նավերի անվտանգությունը Սև ծովում։
Թուրքիայի ԱԳՆ այս հայտարարությունը տարածել է անցած գիշեր Նովոռոսիյսկ նավահանգստի մերձակայքում՝ թուրքական երկու նավերին հասցված հարվածներից հետո։
«Մեզ խիստ մտահոգում է այն հանգամանքը,որ չնայած մեր բոլոր նախազգուշացումներին, թուրքական քաղաքացիական նավերի դեմ հարձակումները շարունակվում են»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել էին թուրք գործարարներին պատկանող «Յաշար» և «Նադեժդա» նավերին։ «Վերջինի անձնակազմի երեք անդամները ծանր վնասվածքներով տեղափոխվել էին Ռուսաստանի տարածքում գտնվող հիվանդանոցներ»,- հաղորդում է Reuters-ը՝ Թուրքիայի ծովային տրանսպորտի գերատեսչությանը վկայակոչելով։