ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ | factor.am

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ | factor.am

factor.am ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մի քանի կառույցների, ինչպես նաև երկու ռուսական ընկերությունների և հինգ ռուս անհատների նկատմամբ։ Այս մասի ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ, փոխանցում է Current time-ը։

Պատժամիջոցների տակ են հայտնվել Ռուսաստանի ՊՆ հրթիռային և հրետանային գլխավոր վարչությունը, Զինված ուժերի 1061-րդ տեխնիկական ապահովման կենտրոնը, ՊՆ առաջադեմ միջծառայողական հետազոտությունների և հատուկ նախագծերի վարչությունն ու երկրի ցամաքային զորքերը։ Պատժամիջոցները տարածվում են նաև դրանց իրավահաջորդների, ստորաբաժանումների կամ դուստր ձեռնարկությունների վրա։

Բացի այդ, պատժամիջոցների ցանկում ներառվել են ռուսական երկու ընկերություններ՝ International Invest Company-ն  Gedion Alpha Company-ն, ինչպես նաև ՌԴ քաղաքացիներ Ալեքսանդր Պրիխոդկոն, Անդրեյ Գուսևը, Անդրեյ Կոսոլապովը, Վլադիսլավ Մորոզիկը և Սերգեյ Ցիբարևը։

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ այս և այլ օտարերկրյա անձինք զբաղվել են այնպիսի գործունեությամբ, որն արդարացնում է Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի դեմ զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին օրենքով նախատեսված պատժամիջոցները:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն