Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ (դատավոր՝ Լևոն Պետրոսյան)՝ քննիչի միջնորդությունը բավարարվել է մասնակի, և ՀՀ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարացվել է 1 ամսով։ Այս մասին Ֆեյսբուքում հայտնում է Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Արմեն Աշոտյանը կալանավորվել էր հունիսի 5-ին՝ մեկ ամիս ժամկետով։ Դրանից հետո նրա խափանման միջոց կալանավորումը երկարացնելու միջնորդություն էր ներկայացվել։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ հունիսի 30-ին Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։
Աշոտյանը մեղադրյալ է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրա օժանդակության, խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրանց օժանդակության համար քննվող քրեական վարույթի շրջանակներում։