factor.am ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, որով սահմանափակումներ են սահմանվում արտերկրում բնակվող Ռուսաստանի այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր քրեական կամ վարչական գործերով հեռակա կարգով դատապարտվել են։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, գրում է Current time-ը։
Օրենքը քաղաքական էմիգրանտներին արգելում է ստանալ արտասահմանյան անձնագրեր և օգտվել դեսպանատներում մատուցվող հյուպատոսական ծառայություններից։ Բացի այդ, նրանք կզրկվեն Ռուսաստանում իրենց գույքն ու ֆինանսական միջոցները տնօրինելու իրավունքից։
Օրենքը նաև առաջարկում է սառեցնել բանկային հաշիվները և սահմանափակել բանկային բջջային հավելվածներին հասանելիությունը՝ դրամական փոխանցումները կանխելու համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում