Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է․ ՏԿԵՆ | 1lurer.am

Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է․ ՏԿԵՆ

Էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում տեղի ունեցած վթարի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել էր Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք քաղաքների և հարակից բնակավայրերի էլեկտրամատակարարումը, հայտնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Տեղեկացնում ենք, որ վթարի հետևանքները վերացվել են, և նշված մարզերի համայնքներում ու բնակավայրերում էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանման և համակարգի օպերատորի մասնագետների իրականացրած օպերատիվ և համակարգված աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել հնարավորինս սեղմ ժամկետում վերացնել վթարի հետևանքները և վերականգնել էլեկտրամատակարարումը։

Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար և շնորհակալություն հայտնում ցուցաբերած համբերության ու ըմբռնման համար»,-հայտնում են նախարարությունից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն