ՄԻՊ հանձնարարությամբ մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացվել Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ | 1lurer.am

ՄԻՊ հանձնարարությամբ մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացվել Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում` հոգեբան-փորձագետը,

օգոստոսի 4-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել  Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ (այսուհետ՝ նաև Մանկապարտեզ)։

Այցի ընթացքում ուսումնասիրվել են մանկապարտեզի շենքային և, սանիտարահիգիենիկ պայմանները, մատչելիության ապահովման հետ կապված հարցերը, խմբերի համալրվածությունը, հաստիքային ապահովվածությունը, անձնակազմի և սաների միջև հարաբերությունները, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը:

Ուսումնասիրվել է նաև մանկապարտեզում տեսահսկման համակարգերի կիրառման պայմաններում երեխաների անձնական տվյալների մշակման գործընթացը՝ ներպետական և միջազգային չափորոշիչների պահանջների պահպանման տեսանկյունից։

Մանկապարտեզի տնօրինության հետ քննարկվել են մատչելիության բարելավման, երեխաների իրավունքների ապահովման, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների իրավունքների լիարժեք ու անխոչընդոտ իրացմանը վերաբերող հարցեր և այլն:

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցի ընթացքում ունեցել են առանձնազրույցներ։

Մշտադիտարկման այցի ընթացքում մանկապարտեզի տնօրինությունը և անձնակազմն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ` Պաշտպանի կողմից բազմիցս բարձրաձայնվող համակարգային խնդիրները, կամփոփվեն, և առաջիկայում դրանք արտացոլող փաստաթուղթն ու առաջարկությունները կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն