azatutyun.am Ռուսաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսկոմնադզորը», VPN ծառայությունների լայնածավալ արգելափակում է իրականացրել երկրում, ինչի արդյունքում սահմանափակվել են ավելի քան 20 հայտնի հոսթինգային ծառայությունների IP հասցեները։ Այս մասին հայտնում են տելեգրամյան Exploit և Agency ալիքները։
VPN ծառայությունները Ռուսաստանում լայնորեն են կիրառվում՝ երկրում գործող ինտերնետ արգելափակումները շրջանցելու համար։
Տեխնիկական դժվարությունների մասին հայտնել են Amnezia, Paper VPN և այլ VPN ծառայությունների օգտատերերը: «Ինտերնետի պաշտպանության հանրության» տնօրեն Միխայիլ Կլիմարևը բացատրել է, որ «Ռոսկոմնադզորը»՝ ռուսական ՏՏ ընկերությունների օգնությամբ, բացահայտել է տասնյակ ինքնավար ցանցային համակարգեր, որոնք օգտագործվում են արգելափակումը շրջանցող ծառայությունների կողմից և սահմանափակել է դրանց հասանելիությունը:
Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի քաղաքական նախագծերի ղեկավար Լեոնիդ Վոլկովն այս արգելափակումը կապել է սեպտեմբերին սպասվող Պետդումայի ընտրությունների հետ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում