Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Շուշան» արտադրական կոոպերատիվին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասի (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ) արտադրական գործունեությունը: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումները, մասնավորաբար՝
– արտադրական շինության հատակների մակերևույթների մի մասը եղել է քայքայված,
– պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,
– արտադրամասը չի ունեցել սանհանգույց, անձնակազմի համար հանդերձարան։
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: