Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է գրավել ազատազրկված անձանց շախմատի միջազգային մրցաշարում | factor.am

Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է գրավել ազատազրկված անձանց շախմատի միջազգային մրցաշարում

Շախմատի Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը միջազգային առցանց մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 4-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայության նախաձեռնությամբ անցկացվել է շախմատի միջազգային առցանց մրցաշար՝ Անկախ Պետությունների Համագործակցությանը մասնակից պետությունների քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների միջև:

Հայաստանի հավաքականում ընդգրվել էին ՀՀ ԱՆ «Արմավիր», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալները:

Մրցաշարի մեկնարկից առաջ բոլոր երկրների մասնակիցներին ողջունել և բացման խոսքով հանդես է եկել Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը:

Պետի տեղակալը, բարձր գնահատելով նման ձևաչափով միջոցառումների կազմակերպումն ու նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը, շեշտադրել է շախմատի կարևոր դերը մարդկանց միավորելու, մտավոր կարողությունների զարգացման և սոցիալական վերաինտեգրմանը նպաստելու գործում:

Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է Բելառուսի հավաքականը, իսկ Հայաստանի ներկայացուցիչները գրավել են երկրորդ տեղը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն