ՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների հերթապահությանը | armenpress.am

ՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների հերթապահությանը

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Ոստիկանության գվարդիայի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանի ուղեկցությամբ այցելել է Սյունիքի մարզի սահմանային պահակակետեր, որտեղ ծառայություն են իրականացնում Ոստիկանության գվարդիայի ծառայողները։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Արփինե Սարգսյանը հետևել է ծառայությանը, հետաքրքրվել ծառայողների կեցության պայմաններով և բարեխիղճ ծառայության համար շնորհակալություն է հայտնել անձնակազմին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն