Վայոց ձորի մարզի Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ | armenpress.am

Վայոց ձորի մարզի Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 18-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի և ֆիզիկական անձի՝ 2011 թվականին հողամասի վերաբերյալ կատարված աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Նկատի ունենալով, որ առկա է հողամասը բնեղենով վերադարձնելու անհնարինություն, Դատախազության կողմից ներկայացվել էր հողամասի շուկայական արժեքը հատուցելու պահանջ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 30-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, ֆիզիկական անձը Վայոց ձորի մարզի Արենի համայնքին կհատուցի 2 միլիոն 255 հազար դրամ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն