ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել | factor.am

ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել | factor.am

factor.am Օրերս ձերբակալված Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց նկատմամբ ընտրվել են կալանք, վարչական հսկողություն, պաշտոնավարման կասեցում և այլընտրանքային խափանման միջոցներ։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեց կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Factor TV-ի տեղեկություններով՝ ՆԳՆ Պարեկային ծառայության ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետ Պողոս Մարտիրոսյանի նկատմամբ՝ վարչական հսկողությունն ու պաշտոնավարման կասեցումը, իսկ մյուս երկու ձերբակալվածների նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ։

 

 

 

Արփի Հակոբյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն