Բայրամովն առաջին պաշտոնական այցն է կատարել Կիև, հանդիպել իր ուկրաինացի գործընկերոջը | armenpress.am

Բայրամովն առաջին պաշտոնական այցն է կատարել Կիև, հանդիպել իր ուկրաինացի գործընկերոջը | armenpress.am

armenpress.am Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր առաջին պաշտոնական այցն է կատարել Կիև: Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տնտեսական և էներգետիկ ոլորտներում գործակցությունը, միջազգային օրակարգի կարևոր հարցերը, ինչպես նաև «Ադրբեջանի կարևոր ներդրումն Ուկրաինայի վերակառուցման գործում»:

Սիբիհան շեշտել է, որ հանդիպումը հերթական կարևոր քայլն է դարձել Կիևի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման համար:

«Ես շնորհակալություն հայտնեցի Ադրբեջանին Ռուսաստանի ծավալած լայնամասշտաբ պատերազմի առաջին իսկ օրերից տրամադրված հումանիտար օգնության համար, մասնավորապես՝ Ուկրաինայի էներգետիկ կայունությանն աջակցելու, կարևորագույն ենթակառուցվածքները վերականգնելու և վերակառուցման ջանքերին նպաստելու հարցում», – գրել է նա X-ում։

Սիբիհայի խոսքով՝ Կիևը բարձր է գնահատում Ադրբեջանի աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Ուկրաինայի արտգործնախարարն իր հերթին աջակցություն է հայտնել Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Նա նաև ցավակցություն է հայտնել Սև և Ազովի ծովերում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի քաղաքացիների զոհվելու և վիրավորվելու կապակցությամբ:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ջեյհուն Բայրամովն էլ նշել է, որ Բաքուն պատրաստ է անհրաժեշտության դեպքում բնական գազ մատակարարել Ուկրաինային, նաև դիտարկում է Ուկրաինայի ստորգետնյա գազապահեստարանների օգտագործման հնարավորությունը տարածաշրջանային էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն