Տավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։ Այս մասին հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը։
«Օրերս համացանցում մի տեսանյութ էր շրջանառվում, որտեղ երևում էր, թե ինչպես է «Նիվայի» վարորդը անկանոն մեքենան վարում՝ ստեղծելով իրական վտանգ եթևեկության մյուս մասնակիցների համար։
Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդի ինքնությունը։
Օտարերկրյա համարանիշերով մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ։