Թաիլանդի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 7 մարդ է զոհվել | armenpress.am

Թաիլանդի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 7 մարդ է զոհվել | armenpress.am

armenpress.am Թաիլանդի Նոնթաբուրիի նահանգի Բանգ Կրուաիի շրջանի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 7 մարդ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել։ Հրաձիգն ինքնասպան է եղել։ Այս մասին հաղորդում է թաիլանդական Khaosod պարբերականը։

Ըստ իշխանությունների՝ զոհերի թվում են երեք ուսուցիչ, երեք աշակերտ և դեռահաս կասկածյալը, որը դպրոցի աշակերտներից էր։

Ոստիկանությունը տարհանել է դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին։ Կատարվում է հետաքննություն հարձակման շարժառիթը և հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն