1lurer.am ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը տեղեկացրել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է: Մի քանի տասնյակ նավերի թույլ չի տրվել նավարկել Իրանի ուղղությամբ, որոշ նավեր էլ հանվել են շարքից:
Իրան-ԱՄՆ լարվածությանն է անդրադարձել Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակը: Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը մեղադրել է Վաշինգտոնին՝ բանակցությունների պատրվակով զանգվածային հարձակման նախապատրաստվելու համար:
«Մենք չենք վախենում ամերիկյան սպառնալիքներից: Հորդորում ենք Վաշինգտոնին՝ կատարել ստանձնած պարտավորությունները»,- շեշտել է Ղալիբաֆը: