Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ | 1lurer.am

Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 147 միլիոն 686 հազար դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից 2026 թվականի 1-ին կիսամյակում ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 33 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 10 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 5 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 2 մեղադրական դատավճիռ:

***

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում 2026 թվականի 1-ին կիսամյակում քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 47 միլիոն 704 հազար դրամ:

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից 2026 թվականի 1-ին կիսամյակում ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 38 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 5 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 6 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 2 մեղադրական դատավճիռ:

***

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 15 միլիոն 806 հազար դրամ:

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կողմից 2026 թվականի 1-ին կիսամյակում ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 15 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 4 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 15 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 1 մեղադրական դատավճիռ:

***

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում 2026 թվականի 1-ին կիսամյակում քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 700 հազար դրամ:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության կողմից 2026 թվականի 1-ին կիսամյակում ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 20 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 7 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 12 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 2 մեղադրական դատավճիռ:

***

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 17 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 4 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 6 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 2 մեղադրական դատավճիռ:

***

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության կողմից 2026 թվականի 1-ին կիսամյակում ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 35 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 14 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 8 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 7 մեղադրական դատավճիռ:

***

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 19 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 4 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 11 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 4 մեղադրական դատավճիռ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն