arm.sputniknews.ru Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը, որն անցավ դռնփակ ռեժիմով, տևեց մոտ 30 րոպե։
«Դատավորն ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործը քննել։ Նա եղել է նաև փաստաբան, նրա արտոնագիրը ես եմ հանձնել։ Իմ անձնական կարծիքով՝ դա բացարկի հիմք չէր։ Բայց դատավորը, հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, ինքնաբացարկ հայտնեց։ Ես ողջունում եմ դատավորի այս քայլն այն տեսակետից, որ նա, ըստ էության, հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացին»,- դատարանի բակում տեղեկացրեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել էր այս գործով դատական առաջին նիստը, որը նախագահում է դատավոր Հակոբ Մանուկյանը։