Օդեսան դարձել է ռուսաստանյան գիշերային զանգվածային հարձակման հիմնական թիրախը. Խարկովում երկու մարդ է զոհվել | news.am

Օդեսան դարձել է ռուսաստանյան գիշերային զանգվածային հարձակման հիմնական թիրախը. Խարկովում երկու մարդ է զոհվել | news.am

news.am Օգոստոսի 9-ի գիշերը Ռուսաստանը տարբեր տիպի հրթիռներով և 202 հարվածային անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային։ Հիմնական թիրախը դարձել է Օդեսայի մարզը, հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի ԶՈւ օդային ուժերին։

Ուկրաինացի զինվորականների տվյալներով, Օդեսայի մարզի ուղղությամբ արձակվել են բալիստիկ, հականավային և հակառադիոլոկացիոն հրթիռներ։ Դրանց թվում են «Իսկանդեր-Մ»/Ս-400, «Օնիքս» և Խ-31Պ։ Արձակումներն իրականացվել են օկուպացված Ղրիմի տարածքից և Սև ծովի ակվատորիայից։

Բացի այդ, Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 202 հարվածային անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Shahed տիպի, ներառյալ ռեակտիվ, «Գերբերա» և «Պարոդիա» տեսակի նմանակող անօդաչուներ։ Կիրառվել են նաև «Բանդերոլ» թափառող մարտամթերքներ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն