azatutyun.am Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի մասնակցությամբ տեսանյութերը, որոնցում նա «ժողովրդի շրջանում և փողոցներում է, ինչպես նաև հանդիպումներ է անցկացնում զինված ուժերի հրամանատարների հետ», հետագայում կհրապարակվեն, այսօր հայտարարել է «Բասիջ» կազմակերպության ղեկավարի տեղակալ Քասեմ Ղորայիշին։
Մարտին Իրանի Գերագույն առաջնորդ նշանակվելուց ի վեր Խամենեին հանրության շրջանում չի երևացել։
Իրանական դատական համակարգի «Միզան» լրատվական կայքում հրապարակված հաղորդագրությունը, ըստ ամենայնի, նպատակ ունի հերքել նրա առողջական վիճակի վերաբերյալ տարածվող ենթադրությունները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում