arm.sputniknews.ru «Ռոսատոմը» մասնագետներին վերադարձնում է «Բուշեր» ատոմային էլեկտրակայանի տարածք։ Ինժեներատեխնիկական անձնակազմի առաջին հինգ անդամներնարդեն ժամանել են Իրան և անցել իրենց առաջադրանքների կատարմանը, հայտնել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
«Հաջորդ խումբը՝ արդեն մի քանի տասնյակ աշխատակից, նախատեսում ենք ուղարկել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում՝ իհարկե, պայմանով, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հերթական սրացում չլինի։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, արդեն աշնանը նախագծում մեր անձնակազմի թիվը կհասցնենք 100-ի»,- ասել է «Ռոսատոմի» ղեկավարը, փոխանցում է պետկորպորացիայի մամուլի ծառայությունը։
Լիխաչովը նշել է, որ «Ռոսատոմը» նախատեսում է հնարավորինս շուտ Իրան վերադարձնել նախկինում ԻԻՀ-ից տարհանված բոլոր ռուս մասնագետներին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում