Ռուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին | azatutyun.am

Ռուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին | azatutyun.am

azatutyun.am Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Ուկրաինայի Դոնեցկի մարզի երկու գյուղերի նկատմամբ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

Նախարարության Telegram-ում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ ռուսական ուժերը գրավել են Վասյուտինսկեն, որը գտնվում է Կրամատորսկի «ամրոց-քաղաքից» մի քանի կիլոմետր արևելք, և Տորեցկը, որը գտնվում է Դրուժկովկա քաղաքից հարավ-արևմուտք։

Ուկրաինական կողմը դեռևս չի հաստատել այս տեղեկությունը:

Ուկրաինական զինված ուժերի գլխավոր շտաբը ուշ երեկոյան տարածած հաղորդագրության մեջ հայտնել է, որ հետ են մղել 24 հարձակում Կոստանտինովկայի, Իլինովկայի և այլ կենտրոնների շուրջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն